Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կ...

Հունվարի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացը։

«Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ հետևել ենք ատեստավորման շարային և ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին։ Քննաշրջանի առաջին օրը ատեստավորման գործընթացին ներգրավված բարձրաստիճան սպաները քննություններ են հանձնել շարային և մասնագիտական պատրաստություն առարկաներից, ձգումներ պտտաձողի վրա և վազք 100 մետր վարժաձևերից։

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված զինծառայողներին՝ կարևորել եմ բարձրագույն և ավագ սպայակազմերի մասնակցությունը գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին»,– գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։