Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։
Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, տեղի է ունենում Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու պատվիրակությունների մասնակցությամբ: