Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօ...

Անկարայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, ապա նախարարները հանդես կգան հայտարարություններով:

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մեկնել են Թուրքիա:

Հայաստանի պատվիրակությունը կայցելի նաև երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի հայ փրկարարների խմբի հետ: