Մեկնարկել է Արա Այվազյանի եւ Սերգեյ Լավրովի հ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հերթական հավաքի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնելու, այդ թվում՝ ունենալու է առանձնազրույցներ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: