Մեկնարկել է ԱԳ նախարար Միրզոյանի, ԱՄՆ Պետքարտ...

Նյու Յորքում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Բլինքենը հանդիպումը սկսել է՝ ցավակցություն հայտնելով Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։ «Մենք ոգեւորված ենք այն փաստով, որ հաջողվել է հասնել հրադադարի եւ վերջին մի քանի օրվա ընթացքում սրացումներ չեն եղել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ իմ զրույցների ընթացքում երկու առաջնորդներն էլ հայտարարել են, որ պատրաստ են խաղաղության։ Ուժեղ կայուն ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճգնաժամը ռազմական լուծում չունի…

ԱՄՆ-ն ամեն ինչ կանի այս ջանքերին աջակցելու համար», ասել է նա։