Մեկ տարով ԱՄՆ գնացած Վիգեն Սարգսյանը արդեն բի...

Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը 2019 թվականի ապրիլին հայտարարել էր, որ գնում է ԱՄՆ սովորելու․ «Որոշել եմ մեկ տարի նվիրել լրացուցիչ կրթությանը։ Այս տարվա հունիսից սկսելու եմ ծրագիր Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում՝ բիզնես կառավարման դպրոցում, որտեղ կան հատուկ ծրագրեր, որոնք նորություն են շատ համալսարաններում։ Այնտեղ 44 երկրից հավաքված են լինելու 110 հոգի՝ միջին տարիքային խմբի, 15֊20 տարվա աշխատանքային փորձով»,-ասել էր նա «Լույս» հիմնադրամի շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում։

Այս հայտարարությունից անցել է արդեն 5 տարի, բայց պաշտպանության նախկին նախարարը այդպես էլ չվերադարձավ Հայաստան։ Ավելին, հետո պարզվեց, որ նա վաճառել է իր Երևանում գտնվող բնակարանը և ավելի քան 2 մլն դոլարով տուն է գնել ԱՄՆ-ում։ Սրա մասին առաջինը խոսեց իշխանական քարոզչամեքենան, իսկ հետագայում Սարգսյանն անձամբ հաստատեց փաստը։

Հիմա արդեն տեղեկություններ կան, որ Վիգեն Սարգսյանը բիզնես է հիմանդրել ԱՄՆ-ում և որոշել է իր ամբողջ կյանքն անցկացնել այդ երկրում, Հայաստանի խնդիրներից հեռու։

Ի դեպ, նկատենք, որ Սարգսյանի վարքագիծը միայն իրեն հատուկ չէ։ Հայաստանում շատ պաշտոնյաներ պետության հաշվին հարստացել են, իսկ երբ տեսել են, որ այդ թվում իրենց քայլերի հետևանքով այստեղ արդեն հանգիստ, ապահով ապրելու վայր չէ` հեռացել են ու հանգիստ խղճով ապրել օտար ափերում։