Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավի...

Նոյեմբերի 7-13-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք, կատարվել է 1578 թեստավորում: Առողջացել է 158 բուժառու, մահվան դեպք չի արձանագրվել:

Այսպիսով` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 513 դեպք, որոնցից 434 599-ը՝ առողջացած:

Փաստացի բուժում է ստանում 333 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 231 885 թեստավորում: