Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դ...

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները մեկ օրում բացահայտել է 110 հանցագործություն:

Մասնավորապես՝

տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 22 դեպք,

մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման 11 դեպք,

10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

7 դեպք՝ խարդախության,

5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու խուլիգանության,

4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

3-ական դեպք՝ թմրանյութի իրացման ու փաստաթղթի կեղծիքի,

2 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու:

Բացահայտվել են նաև՝ կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, պետական սահմանն ապօրինի հատելու, սառը զենքի հայտնաբերման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հրազենի ապօրինի շրջանառության ու անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

անձնական ունեցվածքի գողության՝ 4,

մարմնական վնասվածք պատճառելու՝ 2 դեպք,

1-ական դեպք սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողության, գողության ու խարդախության։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։