Մեկ մարդ գնդակահարվել է, երկրորդը վիրավորվել Փարիզի հիվանդանոցներից մեկի մոտ: Հրաձիգը մոտոցիկլետով փախուստի է դիմել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:
Աղբյուրը հայտնել է, որ տուժողը այժմ բուժում է անցնում Հենրի Դյունանի հիվանդանոցում, որը նաեւ COVID-19-ի դեմ պատվաստումների կենտրոն է: Հրաձգության դրդապատճառը դեռեւս անհայտ է:
BFM հեռուստաալիքը հաղորդել է, որ մի տղամարդ սպանվել է, իսկ մի կին, որը 16-րդ թաղամասի հիվանդանոցներից մեկում անվտանգության ծառայության աշխատող էր, վիրավորվել է: