Մեկ հայտարարատուի ստացած միջին գումարը կազմել...

Եկամուտների հայտարարագիր լրացրած 76 հազար 537 քաղաքացի անցած տարի ստացել է 6 միլիարդ 200 միլիոն դրամի չափով սոցիալական կրեդիտ։

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 12-ի նիստի ընթացքում։

Նրա խոսքով՝ մեկ հայտարարատուի ստացած միջին գումարը կազմել է 81 հազար դրամ։

«Սա կարևոր է սոցիալական հասցեական քաղաքականությունները քայլ-քայլ կարգավորելու և առավել հասցեական դարձնելու համար։ Սոցիալական կրեդիտների հնարավորությունը բաց է բոլորի համար՝ սոցիալական ուղղությամբ ծախսեր իրականացնելու պարագայում, բայց երբ մենք կունենանք մեր մեծ տվյալները, սա մեզ կօգնի, որպեսզի մեր սոցիալական քաղաքականություններն ավելի հասցեական դարձնենք»,-ասաց Փաշինյանը։  

Վարչապետը չբացառեց, որ հետագայում համապատասխան վերլուծությունների արդյունքներով համապատասխան բարձր աշխատավարձ ու մեծ եկամուտներ ունեցող անձանց սոցիալական կրեդիտները կարգավորումներով կվերաուղղվեն այն սոցիալական շերտերին, որոնք  դրա կարիքն ավելի շատ ունեն։