Մեկ է, Օնիկ Գասպարյանն այնքան վաստակ ունի, որ...

ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը գրում է․

«Երբ մարդը ամբողջ կյանքն ինքնամոռաց նվիրում է երկրին ու հայտնվում են մարդիկ, որոնք իրենց օրում երբեք անգամ հարևանին մի բաժակ ջուր չեն տվել ու սկսում են թերագնահատել , վատաբանել, նվաստացման փորձ անել և այլն։ Է ասենք Օնիկ Գասպարյանին ազատեցին ու մի քանի հատ էլ անիմաստ բաներ գրեցին, հո հնարավոր չէ այդ մարդու վաստակը ջնջել։ Մեկ է, այնքան վաստակ ունի, որ էդ անիմաստ խոսողները արժանի էլ չեն իր անունը հնչեցնելու։
Ամենահեշտ ձևն է մարդուն էս կամ էն անձի հետ ասոցացնել ու փորձել վարկաբեկելը, բայց դժվար է էդ մարդուց նվիրումով հայրենիքին ծառայել սովորելը։
Խելքի եկե'ք։
Բարի լույս...»