Հայաստանի այսօրվա վարչապետի հետ իմ վերջին շփումը եղել է անցած տարվա նոյեմբերին, շատ կարճ շփում էր։ Դա այն ժամանակ էր, երբ ես պետնախարար էի նշանակվում, իսկ ինձ ներկայացնում էր Արայիկ Հարությունյանը։ Այդ շփումը եղել է առաջին ու վերջին անգամ։ Գործնական ոչ մի շփում չկա ու չի եղել։ Այս մասին քիչ առաջ Ռուբեն Վարդանյանի ու Մանե Թանդիլյանի համատեղ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Այս հարցին ես կարող եմ կարճ պատասխանել՝ մենք չունենք շփում»,- հավելեց Վարդանյանը։



