Մեդվեդևը Փաշինյանին մի որոշ «Վովաևիչ» է անվան...

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել ՌԴ–ի հարևան երկրների` ԵՄ անդամակցության նկատմամբ հանդուրժողականությունից։


Եվրոպան լրջորեն սկսել է մտածել ԵՄ-ում ռազմական բաղադրիչ ստեղծելու մասին՝ ՆԱՏՕ-ի ներսում առկա հակասությունների ֆոնին, որոնք սրվել են Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտարարել է Մեդվեդևը։

«Ակնհայտ է, որ դաշինքի ներսում հզոր հակասություններ կան, որոնք սրել է իրանական արշավը։ Եվ եվրոպացի քաղաքական հրեշները, հատկապես Բրյուսելում, լրջորեն սկսել են մտածել ԵՄ-ում լիարժեք ռազմական բաղադրիչ ստեղծելու մասին», – Telegram–ի իր ալիքում նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Նա նշել է, որ դա փոխում է աշխարհի պատկերը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն այլևս տնտեսական միություն չէ և կարող է շատ արագ լիարժեք և Ռուսաստանի նկատմամբ խիստ թշնամական ռազմական դաշինքի վերածվել։

«Ի՞նչ եմ ուզում ասել։ Ահա թե ինչ. ժամանակն է հրաժարվել մեր հարևանների՝ ռազմատնտեսական Եվրոպական Միությանը միանալու նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքից։ Այդ թվում՝ 404-րդ երկրի», – գրել է Մեդվեդևը սոցցանցում։

Այս համատեքստում նա հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ այն մասին, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/e38c256b74360af2d2278794a32e45b0

© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»