Մեդվեդեւը խորհուրդ է տվել Եվրոպային

Արժե, որ Եվրոպան օրինակ վերցնի ԱՄՆ-ից եւ դուրս գա Ուկրաինայում հակամարտությունից, այդ ժամանակ Ռուսաստանն արագ գլուխ կհանի նրանցից։ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահն այսպիսի խորհուրդ է տվել եվրոպական երկրներին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ամերիկյան պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ-ը «ձեռքերը կլվանա» ուկրաինական հարցում առաջընթաց չլինելու դեպքում։ Իմաստուն է։ Եվրոպան պետք է նույն կերպ վարվի։ Այդ ժամանակ Ռուսաստանն ամեն բան տեղը կդնի»,- նշել է նա։