Մեդալ՝ առանց իրավական ուժի․ Նոբելյան կոմիտեն...

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը ընդունելության ժամանակ,-  փոխանցում է rbc.ru-ն։

Մաչադոն նշել է, որ Թրամփը, իր կարծիքով, լիովին «հավատարիմ է Վենեսուելայի քաղաքական բանտարկյալների և բոլոր վենեսուելացիների ազատությանը», ինչպես նաև գիտակցում է հանրապետության՝ որպես ԱՄՆ-ի ուժեղ դաշնակցի ներուժը:

Թրամփը շնորհակալություն է հայտնել Մաչադոյին՝ անվանելով նրան «հիանալի կին, որը շատ բաներով է անցել»։ «Մարիան ինձ հանձնեց իր Նոբելյան խաղաղության մրցանակը կատարած աշխատանքի համար։ Այնքան գեղեցիկ ժեստ փոխադարձ հարգանքի։ Շնորհակալություն, Մարիա», — գրել է նա Truth Social-ում։

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի տվյալներով՝ մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել կամ փոխանցվել ուրիշներին։