
Երևանում մեկնարկել են փողոցների լվացման և մաքրման աշխատանքները:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Ժամը՝ 01:00-ից մինչև 07:00-ը Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունը ջրցան և փոշեկուլ ավտոմեքենաներով կենտրոնական փողոցներում իրականացնում է ակտիվ աշխատանքներ:
Դրանք ընդգրկելու են նաև երկրորդական փողոցները՝ իրենց մեջ ներառելով Երևանի բոլոր վարչական շրջանները: