«Մայր Հայաստանը» Վաղարշապատում մանկապարտեզներ...

«Մայր Հայաստանը» Վաղարշապատ խոշորացված համայնքի հետ կապված շատ մեծ ծրագրեր ունի։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտնել է Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է, որ «Մայր Հայաստանը» Վաղարշապատում մանկապարտեզներն անվճար է դարձնելու։

Գրիշա Հարությունյանը կոչ է արել վաղարշապատցիներին՝ միանալ իրենց, որ կարողանան այս և մյուս բոլոր ծրագրերը կյանքի կոչել։