«Մայր Հայաստանը» ծրագրում է Էջմիածնում խաղահր...

«Ամո՛թ է, սա բակի վիճակ չէ․ երեխաներն աղբի մեջ են խաղում»․ Էջմիածնի անմխիթար բակերի վրա է քարոզարշավի ժամանակ ուշադրություն հրավիրել Վաղարշապատի արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանը։

Նա նշել է, որ «Մայր Հայաստանը» ծրագրում է Էջմիածնում խաղահրապարակներ կառուցել և բարեկարգել բակերը։