Սոցիալական բողոք
Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում սոցիալական դժգոհությունը մեծանում է։ Մարդիկ բողոքում են շրջանառության հարկի բարձրացման, գույքահարկի չափերի, քաղաքային տրանսպորտի թանկացման, աղբահանության վճարի ավելացման, եկամուտների համընդհանուր հայտարարագրման և այլ որոշումների դեմ։
«Մայր Հայաստանը» կմիանա կառավարության հարկային տեռորի դեմ դուրս եկող քաղաքացիներին։
Մենք կոչ ենք անում բոլոր տնտեսվարողներին միասնաբար բողոքի ձայն բարձրացնել։
«Մայր Հայաստան» շարժում
26.01.2025թ․