«Մայր Հայաստան» կուսակցությունն ընտրություննե...

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կայացավ «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը, որի ժամանակ կուսակցությունը ներկայացրեց իր առաջնային նպատակները, սկզբունքներն ու ապագայի տեսլականը՝ ընդգծելով 2026 թվականի ընտրությունների կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար:

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ կուսակցությունն այժմ սկսում է իր գործունեությունն այլ մեկնակետից՝ փորձելով ապահովել առավելագույն համախմբում: Նա, ներկայացնելով «Մայր Հայաստանի» ձևաչափը, նշեց, որ քննարկումների և երկխոսության արդյունքում, դրական համարելով Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են այդ ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին:

««Առաջարկ Հայաստանին» ծրագիրն առանձնանում է նրանով, որ գրվում է ոչ թե աշխատասենյակում, այլ մասնակցում են հանրության տարբեր շերտեր: Ծրագիրն այդ առումով դառնում է ժողովրդական, քանի որ շարքային քաղաքացիները կա՛մ խնդիրների մասին են բարձրաձայում, կա՛մ կոնկրետ առաջարկներով հանդես գալիս, և նրանց ձայնը լսելի է դառնում»,- ընդգծեց Անդրանիկ Թևանյանը:

Նա հայտարարեց, որ «Մայր Հայաստանը» դառնալու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի համահեղինակ, իր գաղափարներով և լուծումներով  հարստացնելու է այն: Երկրին փոփոխություններ են պետք, և, վստահ են՝ կհասնեն դրանց: