Երևանի ավագանու«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը գրել է․
Սիրելի քաղաքացիներ,
«Մայր Հայաստան» խմբակցությունն անընդմեջ ահազանգեր է ստանում թափառող շների խնդրի վերաբերյալ։
Հաշվի առնելով խնդրի առաջնահերթությունը՝ Ավան վարչական շրջանի ստորև ներկայացված հասցեներում թափառող շները տեղափոխվել են, որպեսզի ենթարկվեն ստերջացման: Արդյունքում, կապահովվի ինչպես բնակիչների, այնպես էլ կենդանիների անվտանգությունը` շներին բակեր հետ վերադարձնելուց հետո:
4 շուն – Դուրյան թաղամաս,
4 շուն – Նարեկացի թաղամաս,
3 շուն – Աճառյան փողոց ,
2 մեծ և 6 ձագ – Մարշալ Բաբաջանյան փողոց,
1 մեծ և 3 ձագ – Բուսաբանական փողոց ,
1 շուն – Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան,
1 մեծ և 1 ձագ – Խուդյակով փողոց ,
3 շուն – Ծարավ Աղբյուր,
1 մեծ և 3 ձագ – Տաշքենդի փողոց։
Միաժամանակ միջնորդել եմ նաև հսկողություն սահմանել Ավան Առինջ թիվ 177 դպրոցի հարակից տարածքում և Բրյուսով թաղամասի 71 շենքի հարակից հատվածում։
«Մայր Հայաստան» խմբակցությունը պատրաստակամ է լսել քաղաքացիների խնդիրները և հնարավոր ու հիմնավորված միջոցներով նպաստել դրանց լուծմանը։



