
Այս պահին ոստիկաններն ու ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները քաշքշում են ի պաշտպանություն Միքայել Աջապահյանի ու Վեհափառի Մայր Աթոռի բակում հավաքված հոգևորականներին ու քաղաքացիներին։
Քիչ առաջ Միքայել Աջապահյանն ու Վեհափառը դուրս եկան Վեհարանից, սակայն հոգևորականները փորձում են իրավապահներին թույլ չտալ տանել նրանց։ Քաղաքացիները վանկարկում են «թուրք Նիկոլ»։