Մայիսի 27-ին լսումներ կանցկացվի Հունգարիային...

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցի շուրջ՝ Եվրոպական միության վերաբերյալ պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան։ Այս մասին նշված է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված օրակարգում։

Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է ԵՄ պետությունների առանձին իրավունքների, այդ թվում՝ ԵՄ խորհրդում երկրի ներկայացուցչի ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն՝ կապված ընդհանուր արժեքներին հակասող գործողությունների հետ։

Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը տեղեկացրել էր, որ Եվրամիության շատ պաշտոնյաներ քննարկել են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու թեման, քանի որ Բուդապեշտը հնարավորություն ունի արգելափակելու ԵՄ հանգուցային այն որոշումները, որոնք առաջին հերթին վերաբերում են Ռուսաստանին։