Մատվիենկոն ակնկալում է ՀՀ խորհրդարանի հետ նոր...

Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն ակնկալում է ՀՀ խորհրդարանի հետ նորմալ փոխգործակցության շուտափույթ վերադարձ, որը խախտվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ միջխորհրդարանական երկխոսությունը շարունակվում է:

«Իհարկե, պանդեմիան իր ուղղումները արեց: Ծրագրվածից շատ բան չհաջողվեց իրականացնել: Սակայն կարծում եմ, որ կվերադառնանք նորմալ ռիթմի»,-ասել է նա ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ակտիվ համագործակցել են պանդեմիայի ժամանակ: «Հայաստանն առաջիններից է ռուսական պատվաստանյութեր ստացել»,-նշել է նա:

Մատվիենկոն նշել է, որ Հայաստանին կարեւոր քաղաքական իրադարձություն է սպասվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Հուսով ենք, որ չնայած բոլոր դժվարություններին՝ ընտրությունները կանցկացվեն բաց, ժողովրդավար ճանապարհով եւ թույլ կտան կայունացնել Հայաստանի իրավիճակը»,-ասել է Մատվիենկոն: