Մաթևոսյան․ Եթե IRI-ն հարցումն անցկացրել է ավտ...

Եթե ամերիկյան IRI-ն հարցումն անցկացրել է միայն այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում կամ կարկանդակներ, ապա ՔՊ-ն իսկապես կարող էր 29 տոկոս ստանալ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սպասում ենք «հեղինակավոր» թուրքական Metropoll Araştırma-ի հարցմանը. այդ հարցման մեջ Փաշինյանի վարկանիշը կարող է լինել 129 տոկոս:

Ինչպես կասեր հայտնի հռետորը՝ սիրուն չի»։

Նշենք, որ ըստ ամերիկյան IRI–ի հրապարակած հարցումների տվյալների, եթե ԱԺ ընտրությունները տեղի ունենան այս կիրակի, ՔՊ–ն կստանա 29 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 11 տոկոս, «Հայաստան» դաշինքը և ՀՅԴ–ն՝ 3 տոկոս, ԲՀԿ–ն՝ 3 տոկոս։

30 տոկոսը չի կողմնորոշվել, իսկ 8 տոկոսը հրաժարվել է պատասխանել։