«Մասնավոր զրույցներում սիրալիր են, հրապարակավ...

Մասնավոր զրույցներում եվրոպացիները շատ սիրալիր և հարմարվողական են, բայց հրապարակավ նրանք հարձակվում են մեզ վրա: Ասել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։

«Իրականում դա բավականին զվարճալի է։ Մասնավոր զրույցներում եվրոպացիները շատ սիրալիր և հարմարվողական են, բայց հրապարակավ նրանք հարձակվում են մեզ վրա և գոռում. «Մենք չենք համագործակցի ամերիկացիների հետ։ Մենք նրանց հետ ոչ մի հարցում համաձայն չենք»։

Կներեք, բայց դա պարզապես անհեթեթություն է։ Բոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին։ Կարծում եմ, որ Եվրոպան, ի վերջո, գոհ կլինի, բայց ավելի կարևոր է, որ Միացյալ Նահանգները գոհ կլինի։ Եվ այն տեղեկատվությունը, որ նրանք, իբր, մեզ չեն ընդառաջել կամ որևէ զիջման չեն գնացել, իրականությանը չի համապատասխանում»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։