Ես ուզում եմ ասել, որ մեկ ամիս է, մի քիչ ավելի, որ մենք, մեր «Միասնական, ազգային, սահմանադրական» կուսակցությունը ստացել է պետական գրանցում: Այս մասին ասել է ՄԱՍԿ-ի համահիմնադիր Հովիկ Աղազարյանը:
«Մենք արդեն կարող ենք մասնակցել ընտրություններին, կարող ենք չմասնակցել, կախված մեր տրամադրությունից, ցանկությունից և հնարավորություններից, բայց մենք որոշում ունենք՝ մասնակցելու ենք Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին: Ձևաչափի մասին դեռ հստակ որոշում չունենք»,-նշել է նա:
Աղազարյանը տեղեկացրել է, որ բանակցում են որոշ կուսակցությունների հետ:
«Եթե գտնվեն համագործակցության եզրեր՝ նախընտրում ենք ընտրություններին գնալ այլ կուսակցությունների հետ՝ դաշինքային տրամաբանությամբ, բայց ոչ դաշինքով, այլ մեկ կուսակցական ցուցակով, որպեսզի կարողանանք ավելի հեշտությամբ հաղթահարել խորհրդարանում հայտնվելու շեմը»,-պարզաբանել է Հովիկ Աղազարյանը:



