Մասկը ժամանակավորապես դադարեցրել է Twitter In...

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ժամանակավորապես դադարեցրել է 44 միլիարդ դոլարով Twitter Inc-ը գնելու գրոծարքը, տեղեկացրել է Reuters-ը։

Սոցիալական ցանցերի ընկերության արժեթղթերն էժանացել են 17,7 տոկոսով՝ 37,11 դոլար, ինչն ամենացածրն է այն ժամանակվանից, երբ Մասկն ապրիլի սկզբին բացահայտել էր իր մասնաբաժինն ընկերությունում եւ հետագայում «ավելի լավ ու վերջնական» առաջարկություն արել, որպեսզի այն մասնավորեցվեր՝ մեկ արժեթուղթը 54,20 դոլարով։

Թվիթերն այս ամիս հաշվարկել էր, որ կեղծ կամ սպամ-օգտահաշիվները կազմում էին ամենօրյա ակտիվ օգտատերերի 5 տոկոսից քիչ՝ առաջին եռամսյակի ընթացքում, երբ գրանցվել էր 229 օգտատեր, որոնց ցուցադրվել էր գովազդը։

«Թվիթերի գործարքը ժամանակավորապես դադարեցվել է. սպասում են մանրամասների, որոնք կհաստատեն, որ սպամ/կեղծ օգտահաշիվները օգտատերերի 5 տոկոսից քիչ են»,- գրել է Մասկն ուրբաթ օրը։

Աշխարհի ամենահարուստ մարդը հայտարարել է, որ իր գերակայություններից մեկը պլատֆորմից «սպամ-բոտերը» հեռացնելն է։

Սոցիալական ցանցերի ընկերությունը հայտարարել է, որ բախվել է մի շարք ռիսկերի, մինչեւ որ Մասկի հետ գործարքը փակվի, այդ թվում այն բանի հետ կապված, թե արդյոք գովազդատուները կշարունակեն փող ծախսել Թվիթերի վրա՝ «ապագա պլանների եւ ռազմավարությունների վերաբերյալ պոտենցիալ անորոշության ֆոնին»։