Մասկը USAID-ին անվանել է հանցավոր կազմակերպու...

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար,  ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր  Իլոն Մասկը հայտնել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հանցավոր կազմակերպություն է, որը պետք է փակվի։

«USAID-ը հանցավոր կազմակերպություն է։ Ժամանակն է, որ այն մահանա»,- գրել է նա X-ում:

rbc.ru-ի հաղորդմամբ, այսպես է գործարարն արձագանքել հրապարակմանը, թե կազմակերպության երկու պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից այն բանից հետո, երբ հրաժարվել են Մասկի գլխավորած կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) անդամներին հասանելիություն տրամադրել USAID-ի համակարգերին։

Ավելի ուշ Մասկը հաղորդագրություն է հրապարակել, որում կրկին ԱՄՆ ՄԶԳ-ն անվանել է հանցավոր կազմակերպություն: Այս անգամ նա  արձագանքել էր «Ազատություն ինտերնետում» հիմնադրամի (FFO) գործադիր տնօրեն Մայք Բենզի հրապարակմանը:

Իր գրառման մեջ Բենզը գրել է, որ ուղիղ եթերով հեռարձակել է USAID-ի գործունեության մասին, մասնավորապես, «Կենտրոնական հետախուզական վարչության խարդախ գործունեության մեջ նրա հիմնական դերը»: