Մասկը մեկնաբանել է իրեն Խաղաղության Նոբելյան...

Դոնալդ Թրամփի վարչակազմում նորաստեղծ Կառավարության արդյունավետության վարչության ղեկավար, ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իրեն պետք չեն Խաղաղության Նոբելյան կամ այլ մրցանակներ։

«Ես ոչ մի մրցանակ չեմ ուզում», - գրել է նա չորեքշաբթի X-ում՝ ի պատասխան Նոբելյան մրցանակի իր առաջադրման մասին լուրերին:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավոր Բրանկո Գրիմսը հայտարարել էր Իլոն Մասկի առաջադրման մասին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ «մարդու խոսքի ազատության հիմնարար իրավունքին» աջակցելու համար։