
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) կարող է լինել հաջորդ գործակալությունը, որը կրճատվելու է Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, անցած շաբաթ Իլոն Մասկը, ով վերահսկում է DOGE-ն, X-ում գրել է, որ «ԱԱԾ-ն լուրջ վերանայման կարիք ունի», իսկ հետո չորեքշաբթի նա այցելել է գործակալություն առանց նախազգուշացման և հանդիպել նրա ղեկավարի հետ։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Մասկի այցը հուշում է, որ հետախուզական գործակալությունը կարող է լինել հաջորդ գործակալությունը, որը կկրճատվի։
Փորձագետները NSA-ն անվանում են հետախուզական տվյալների հավաքման ամենաարժեքավոր գործիքներից մեկը: Գործակալությունը պատասխանատու է գաղտնալսման գործողությունների և կիբերանվտանգության հարցերի համար։
Հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ որոշ հետախուզական կառույցների հանձնարարվել է կատարել պաշտպանության նախարար Պիետ Հեգսեթի առաջադրանքը՝ քաղաքացիական անձնակազմը կրճատելու 5-8%-ով։ Նշվում է, որ NSA-ն դիտարկում է աշխատակիցներին վաղաժամկետ թոշակի առաջարկելու հնարավորությունը, իսկ ԿՀՎ-ն արդեն սկսել է աշխատողների կրճատումները։