Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այն ինչ կատարվում է հիմա Հայաստանի հետ ուղղակի Արցախի հանձնման ածյանցյալներն են:
Արցախի հանձնումը համակարգի քրաշ-թեստն էր, որը ցույց տվեց, որ հայ հասարակությունը ու պետականությունը իրար հետ որևէ կապ չունեն:
Հասարակության մի մասը ուղղակի ծախված ա, մնացածն էլ հիմարացված:
Հայերը հոգնել են հայ լինելուց, պետականություն կրելուց:
Մարդիկ , որ իրենց մեջ կոնսենսուսի եկան, որ օրինակ Ստեփանակերտը չպետք է լինի մայրաքաղաք, իսկ Արցախը չպետք է ունենա պետականություն, իրենց մեջ արդեն կոնսենսուսի են եկել, որ ՀՀ-ի գոյությունը առանձնապես պետք չի:
Մասիս սարը ՀՀ զինանշանի վրա քյաբաբով հեշտությամբ փոխարինող հասարակությանը որևէ ազգային բան բացատրել այլևս անիմաստ ա:
Ցեղասպանությունից ուրացած արտգործնախարին հանդուրժող հայ հասարակությունը պատրաստ է նորից ցեղասպանվել, միայն մեռնելուց առաջ քյաբաբով մի դուռում էլ ուտի:
Եկեք իրար չխաբենք ու թիթեռներ չնկարենք:
Այս ամեն ինչին իրական դիմադրող ու չհաշտվող մարդկանց քանակը չի անցնում վիճակագրական անճշտության 2-3 % տոկոսի չափը:
Արցախը որպես զրահաբաճկոն հանած ու դեն նետած հայ հասարակությունը ոչ մի բանից այլևս բողոքելու տեղ չունի: