Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին մարտի 25-ին ժամը 14։20-ի սահմաններում ներկայացել է մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է՝ 75-ամյա տղամարդը ժամը 13․50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։
Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։
75-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



