Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված քաղաքաց...

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը;

«Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: