Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 7-րդ թաղամասի 5-րդ փողոցում վագոն-տնակ է այրվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել ե ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը ապա մարել այն։
Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վագոն տնակի սեփականատիրոջ ինքնությունը։