Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը 1 ամսով կալանավորվել է, հայտնեցին Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 11-ին, Դավիթ Համբարձումյանի դատական նիստից անմիջապես հետո ձերբակալվել էր նրա եղբայրը։
Փաստաբան Գայանե Պապոյանը հայտնել էր, որ տեղի ունեցածը արդարադատություն չէ, այլ քաղաքական հաշվեհարդար ․ «Առաջադրված մեղադրանքը շինծու և ակնհայտ անհիմն է, որևէ աղերս չունի իրականության հետ»։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնլ էին, որ Գոռ Համբարձումյանի նկատմամբ վարույթ է նախափեռնվել Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):



