Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի անժամանակ հրաժարականից հետո քաղաքական դաշտում ակտիվացել են քաղաքապետ դառնալ ցանակցողները։ Մեր տեղեկություններով Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքական տանիքի փնտրտուքների մեջ է։
Այս ընթացքում Մարությանը հասցրել է հանդիպել Ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչների հետ, նրանց առաջարկել է համագործակցել ու պատրաստակամություն հայտնել դառնալ նրանց քաղաքապետի թեկնածուն։ Ապրելու երկիրը Հայկ Մարությանի առաջարկը մերժել է և տեղեկացրել է, որ սեփական թեկնածուն ունեն այս ընտրությունների համար։ Հիմա, ըստ մեր տեղեկությունների, Մարությանը բանակցում է ՀԱԿ-ի հետ, որպեսզի առաջիկա ընտրություններին մասնակցի նրանց բրենդի ներքո։ ՀԱԿ-ում կարծես դեմ չեն։ Նախ իրենք այլևս սպառվել են ու Հայկ Մարությանը միայն կարող է նոր լիցք հաղորդել իրենց և երկրորդ՝ Մարությանի շնորհիվ իրենց մի քանի երիտասարդ կարող են հայտնվել Երևանի ավագանում։ Չնայած եղած դրական մթնոլորտին, դեռ հայտնի չէ, թե ինչով կավարտվի ՀԱԿ-Մարության բանակցությունները։



