Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով (խմբ․ ընդդիմության վրա շառ անելու գծով) դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է բարոյական արժեքների անկման նոր նշաձողեր հաղթահարել։ Այս անգամ էլ Էդմոն Մարուքյանի թիրախում երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն է։
24նյուզ․ամ-ի եթերում Մարուքյանը հայտարարել է, թե «Քոչարյանի թոռն ինչու՞ է դրսում ծնվում, որ հետո բանակում չծառայի՞»։
Այս իշխանության ներկայացուցիչները վաղուց են բարոյականության հետ վերջնահաշվարկ արածների պես թիրախավորում ընդդիմադիրների ընտանքի անդամներին, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում։ Իշխանության սպասարկու Ստյոպա Սաֆարյանը հաստատել էր ամենաստորին նշաձողը ու թիրախավորում էր քաղաքական գործիչների երեխաներին։ Մարուքյանը այս հայտարարությամբ անցնում է անգամ Ստյոպա Սաֆարյանին և թիրախավորում է դեռ չծնված երեխային։ Բայց սա էլ դեռ այդքան եղկելի չէ, որքան այն, որ նախագահ Քոչարյանի ծնվող թոռնիկը աղջիկ է ու անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող զորակոչվել բանակ, համենայնդեպս հիմա օրենսդրական նման կարգավորում չկա։
Փաշինյանի օրոք իսկապես որ քաղաքականությունը հատակից էլ ներքև է իջել ու հիմա նոր խորություններ է գրավում։ Էդմոն Մարուքյանն ամենավառ օրինակն է, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական գործիչը, առավել ևս գոնե կենսաբանորեն տղամարդ քաղաքական գործիչը։
Հ․Գ․ Քաղաքականությունն իհարկե ոմանց համար պոռնկությամբ զբաղվելու նման մի բան է, բայց պոռնկությունն էլ ինչ որ սահմաններ ու կարմիր գծեր ունի։ Ցավալի է տեսնել, թե ինչպես է «կլասիկ» գործիչների օրինակով ապացուցվում, որ պոռնկությունն առավել սկզբունքային մասնագիտություն է, քան Հայաստանում իշխանության սպասարկուների գործունեությունը։



