Մարուքյանն Ադրբեջանին կոչ է անում հարգել միջա...

Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատ արձակի հայ ռազմագերիներին։

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Ադրբեջանը արդեն մեկ ամիս է՝ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչի պաշարման մեջ է պահում, իսկ հայ ռազմագերիներին պահում է շուրջ 2 տարի՝ խախտելով միջազգային իրավունքը։

«Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք»,- գրել է նա: