Մարտունիում երկրորդ անգամ հարձակում են գործել...

Այսօր Մարտունի քաղաքում եւս մեկ հարձակում է տեղի ունեցել «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքի տեղում. Այս անգամ երկու վայրում են իրականացրել, մեկը «Հայաքվեի» ստորագրահավաքի վայրում, մյուսը՝ ինֆոկենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան լայվում պատմել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Նաիրի Հոխիկյանը:

«10-12 հոգի, կոնկրետ սադրիչներ, հստակ ուղղորդված մոտեցել են, պատռել են «Հայաքվեի» թղթերը, տեղեկատվական թերթիկները, փորձել են խլել, հայհոյել, վիրավորել, սպառնացել են «Հայաքվեի» կազմակերպիչներին, ինչպես նաեւ ստորագրողներին: Այդտեղ ներկա է եղել նաեւ քաղաքապետարանի ներկայացուցիչը, որը բացարձակ ոչ խոչընդոտել է հանցանքը, ոչ էլ արձանագրել: Թույլ չեն տվել մարդկանց մասնակցել ստորագրահավաքին»: