
Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ.
- 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 55.5 հազար մարդ։
- 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ (միայն հունվար և փետրվար ամսա ընթացքում) տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 6.4 հազ. աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:
- Տարածքային կենտրոնները համագործակցել են 16.1 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքվել է 1214 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 166-ը նոր ստեղծված աշխատատեղեր են:
- Աշխատանքի է տեղավորվել 1342 աշխատանք փնտրող (821-ը՝ կին, 281-ը՝ երիտասարդ, 14-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ):