Մարտի 1-2-ը ոստիկանները բացահայտել են հանցագո...

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու` 6, ֆիզիկական ներգործության և սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության, խարդախության ու կաշառակերության՝ 3-ական, հոգեկան ներգործության, թմրանյութի իրացման, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, բնակարանային գողության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սեքսուալ բռնի գործողություններին հարկադրելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու և անձին ապօրինի ազատությունից զրկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 15 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: