Մարոկկոյի թագավորը դրական է արձագանքել Թրամփի...

Մարոկկոյի թագավոր Մուհամմադ VI-ը կմասնակցի Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդին: Այս մասին նշվում է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Մարոկկոյի Մուհամմադ VI թագավորը դրական է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու հրավերին», - նշվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, հաղորդվում է, որ Մարոկկոյի թագավորությունը կաշխատի Խորհրդի հիմնադիր կանոնադրությունը վավերացնելու ուղղությամբ։

Ռաբաթը նախաձեռնությունը համարում է խաղաղության ջանքերին աջակցելու մեխանիզմ՝ հակամարտությունների գլոբալ կարգավորման նոր մոտեցմամբ:

«Մարոկկոյի Թագավորությունը ողջունում է նախագահ Թրամփի համապարփակ խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի, ինչպես նաև Գազայի կառավարման ազգային կոմիտեի՝ որպես ժամանակավոր անցումային մարմնի պաշտոնական ստեղծման մասին հայտարարությունը»,- նշվել է հայտարարության մեջ։

Թրամփը հրավերներ է ուղարկել շուրջ 60 երկրի ղեկավարների՝ Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ։

Նման հրավեր է ստացել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ընդունել է առաջարկը։