
Մարկ Քառնին որպես Կանադայի 24-րդ վարչապետ երդում կտա ուրբաթ օրը՝ մարտի 14-ին: Այդ մասին հաղորդում է CTV News հեռուստաալիքը:
Նույն օրը Կանադայի ներկայիս վարչապետ Ջասթին Թրյուդոն կայցելի երկրի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին և պաշտոնապես կներկայացնի իր պաշտոնաթողության դիմումը։
Այնուհետև Քառնին և նրա կաբինետի անդամները երդում կտան Ռիդո Հոլում՝ գեներալ-նահանգապետի պաշտոնական նստավայրում:
Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Քառնին մարտի 10-ին հաղթանակ է տարել ընտրություններում, դարձել է Կանադայի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդը և կդառնա երկրի հաջորդ վարչապետը:
Որպես Լիբերալ կուսակցության առաջնորդ իր աշխատանքի առաջին օրը՝ մարտի 10-ին, Քառնին այցելել էր վարչապետի կաբինետ, որտեղ Թրյուդոյի հետ քննարկել էր, թե որքան երկար կտևի անցումային ժամանակաշրջանը։ Օրվա վերջին Քառնին հայտարարել էր, որ իշխանափոխությունն «արագ» է լինելու:
Դրան հաջորդող օրերին Քառնին հանդիպումներ է անցկացրել տարբեր պաշտոնյաների հետ։
Սպասվում է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Քառնին վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ կհայտարարի Կանադայում։