Մարիա Զախարովան խոսել է «3+3» հարթակի ստեղծմա...

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին, որտեղ նկատի են առնվում  Հարավային Կովկասի երկրները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիան և Իրանը։  Նա նաեւ ասել է, որ Մոսկվայում կարծում են, որ   եկել է ժամանակը այս ծրագրերը գործնական հարթություն բերելու համար։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարծում ենք, որ եկել է ժամանակը այդ ծրագրերը գործնական հարթություն տեղափոխելու: Բազմակողմանի տարածաշարջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: Մեր կարծիքով՝ դրա գործարկումը կնպաստի վստահության բարձրացմանը, միջպետական հարաբերություններին, առկա տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ներուժի բացահայտմանը»,- հայտարարել է Զախարովան: