
Այսօր՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևաում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 20 շենքին կից տարածքում անօգնական քաղաքացի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված հասցե են մեկնել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը, որը նշված շինությունում գտնվող լոգարանում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ծառայողները, քանի որ ահազանգ է ստացվել, որ 25-ամյա Մարիամ Օ.-ն մահացել է շմոլ գազի պատճառով: Նշված տունը գազաֆիկացված չէ, չունի նաև գազի հաշվիչ, և կան կասկածներ, որ նշված տուն «լևի» գազ է անցկացվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանին, ով նախկինում աշխատել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի, ոստիկանության Մեծամորի բաժնի պետ։