Մարդը ձմռանը սայթաքում, ընկնում է և պառկած տե...

Քաղաքացին առավոտյան դուրս է գալիս փողոց, սայթաքում, ընկնում է ու դեռ բժշկի չդիմած` պառկած տեղից ուղիղ եթեր է մտնում ու ասում` կառավարության սենցը–նենցը. Եղբա՛յր, քո տան դռան դիմաց դո՛ւ պետք է մաքրես։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին կառավարության ն իստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովո՛ւրդ, համակեցությունը սա է, հակառակ դեպքում ազգային միասնություն չի լինի. ցավոք, դա էլ ենք պատկերացնում հնարավորինս հեռու մի տեղում` Նյու Յորքի պադվալներից մեկում ինչ–որ մի գրասենյակ, որտեղ թաքնված է այդ ազգային միասնությունը։ Ո՛չ։ Անընդհատ փնտրում ենք ինչ–որ մեկը ուրիշի, որ ինչ–որ բան պետք է անի ու անընդհատ չի անում։ Այդ դեպքում եկեք գնանք հայելու առաջ կանգնենք ու կգտնենք այդ ուրիշ մեկին։ Սա աքսիոմա է, կանոն է»,– հայտարարեց Փաշինյանը։