Մարդիկ վարկ են վերցնելու, իրենց երեխաներին ազ...

«Գումարի դիմաց բանակում ծառայության ժամկետը կրճատելու մասին նախագծի ընդունմամբ կոտնահարվի Սահմանադրության դրույթները։ Եթե բոլորն օրենքի առջև հավասար պետք է լինեն, ապա այս դեպքում սոցիալական  անհավասարություն կլինի, այն անձինք, որոնք սոցիալական ավելի բարձր դիրք ունեն կարող են չգնալ բանակ կամ կարճ ժամկետով գնալ, իսկ նրանք, որոնք սոցիալական ավելի խոցելի են, ստիպված կլինեն գնալ բանակ»։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստին ասաց Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՔՊ-ական Հայկ Սարգսյանին․ որն առաջարկում է գումարի դիմաց կրճատել բանակում ծառայության ժամկետը։ Խտրականություն, սակայն, Հայկ Սարգսյանը չի տեսնում, նշում է՝ օրենքը չի սահմանում, որ ով ունի գումար՝ կարող են օգտվել օրենքից, օրենքը սահմանում է, որ նրանք, որոնք կվճարեն՝ կօգտվեն։  Աննա Գրիգորյանն էլ հակադարձեց՝ եթե օրենքի նախագծում նշված չէ, դա դեռ չի նշանակում, որ բոլորը կարող են օգտվել, օբյեկտիվորեն օրենքը դառնալու է հակասահմանադրական, որովհետև մի մասը կարողանալու է իր սոցիալական կարգավիճակով պայմանավորված օգտվել, մյուս մասը՝ ոչ, մի մասն էլ ընկնելու է վարկերի տակ։