Մարդիկ իրենց կապերով, գուցե փողով, իրենց հայր...

Հայտնի, արժանավոր մարդկանց հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելիս պետք է գործեն հստակ չափորոշիչներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը:

«Այդ չափորոշիչները հստակ լինելու դեպքում կարողանանք քաղաքի դիմագիծը չկորցնել եւ Պարույր Սեւակի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Համո Բեկնազարյանի, Թաթուլ Ալթունյանի կողքին հանկարծ չհայտնվեն այնպիսի մարդիկ, որոնք հայտնի չէ, թե ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով , միգուցե ֆինանսական կամ իրենց կապերի շնորհիվ կարողանում են իրենց հայրերին, պապերին հուշատախտակներ դնել եւ դրանով քաղաքի դիմագիծը որոշակիորեն փոխել»,-ասաց նա: