Մարդիկ ակնկալում էին, որ հեղափոխական խմբերը կ...

2018 թվականին, երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, մարդիկ ակնկալում էին, որ իմ առաջնորդությամբ կամ գուցե իմ հրահանգով մարդկանց հեղափոխական խմբեր կձևավորվեն եւ «արդարություն» կհաստատեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների կատարվող կտրվածքով գործողությունների ծրագրի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ ասում բոլոր մարդիկ են ակնկալում, բայց այդպես է հեղափոխական պատմություններից որոշակի տպավորությունների, գուցե կամ ասոցիացիաների ներքո։ Ակնկալում էին, որ կմտնեն այստեղ, կասեն՝ հլը փողերդ հանի, սեյֆդ բացի, այստեղ սեյֆումդ երկու միլիոն դոլար կա, այս վերցրինք, պարկը բերեք, լցրեցինք, գնացինք, տարանք, բերեցինք, դրեցինք կառավարության շենք կամ պետական բյուջե լցրեցինք:

Կամ այս գույքդ ապօրինի է, դու ժամանակին այս հանցանքներս արել ես, հիմա այդպես խմբով տանում ենք, ասում ենք՝ հլը քրեակատարողական հիմնարկի դուռը բաց, բացում ենք, գցում ենք ներս, փակում ենք, ասում ենք մինչև չասենք, բայց չթողեք»,- պատկերավոր նկարագրեց Փաշինյանը: